-Թխկ -թխկ…

Տավուշի մարզ, գյուղ Վազաշեն։ Լուսանկարը՝ Լիլիթ Յոլչյանի

Կացնի ձայնը շարունակվում է լսվել Հայաստանի անտառներում…չնայած որ երկնագույն վառելիքը հասանելի է մեր երկրում: Ապրիլի 1-ից բնակչության համար բնական գազի գինը թանկացավ 37 տոկոսով։ Արդյո՞ք գազի թանկացումը հետ կբերի 90-ականների անխնա ծառահատման ժամանակները, ժամանակը ցույց կտա։

Կարող է թվալ, որ գազի թանկացումն այնքան էլ շոշափելի չէ, սակայն Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ Տառլան Հակոբյանը՝ ասում է. – «դե հմիկ կուզեմ ճաշ եփել, թողնում չեն գնանք փետ բերենք։ Գազը տկցելա, ինչի՞ պետությանը վեց հազար ռուբլի տամ, ենա փետ կառնեմ։ Աշխատանք չկա, թուրքի ձեռին ենք նայում։ Մի անտառն ա մերը, էտել չեն թողում…»:

Բացահայտորեն անտառահատում չկա, բայց մեքենաները շարունակում են դուրս գալ ՀՀ-ից: Այս տարածքի անտառապետի խոսքով՝ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում։ Սակայն, ասում է, ողջ անտառին հետեւել չի հասցնում։

«Հո ես միլիոնատեր չեմ. քառասուն հազար տալիս են ու ուզում եք գիշեր-ցերեկ էստեղ լինենք տուն ենք պահում, չէ՞», – ասում է նա։

This entry was posted in Հոդվածներ, Լուսանկարներ and tagged , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s