Էկոլուրը տպել է Արմենպրեսի հոդվածը` սեպտեմբերի 15-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հանդիպման մասին: Հանդիպման ժամանակ «Բնապահպանական ծրագրերի կենտրոնի» տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը նշել է
այսօր արգելոցների պահպանությունը եւ վայրի բնության անխափան գոյությունն ունեն բոլորիս հոգածության ու պատասխանատվության կարիքը:
Իհարկե այս մտքի հետ համաձայն եմ, բոլորս էլ պետք է բնության մասին հոգ տանենք: Բայց սա նշելուց պարոն Բալոյանը երևի մոռացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ վերջի երկու տարիների զարգացումները` արգելոցի մասնատումը, նույն արգելոցում ապօրինի կառուցապատումը ինչպես նաև անտառապետի կողմից արգելոցում որսը: Այսպիսով, կարծում եմ արգելոցի պահպանությունը առաջին հերթին պատկան մարմինների պարտականությունն ու պարտքն է և ոչ թե հասարակ քաղաքացիներինը: Արգելոցի տնօրինությունն է, որ պիտի վերահսկի արգելոցում տեղի ունեցող իրադարձություննները և թույլ չտա ապօրինի գործողություններ, մինչդեռ իրականությունը լրիվ այլ է…





Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Բնության պահպանության միջազգային միությունը, այն որեւէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։
Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագրի գործընկերների տեսակետները։



Erevi kartsum en te argelocy miajn joxovrdi hamar e argeloc???isk pashtonyaneri???te irenq joxovrdic pashtpanelu hamar irenc hamar vorsi u hachuyqneri hamar en argeloc darcrel??