Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է, այս կապակցությամբ հունիսի 6-ին ժամը 18:00-ին Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է երթ դեպի նախագահական նստավայր, ԱԺ և Կառավարություն: Նախատեսվում է բազմազան, բազմագույն և անակնկալներով լի ակցիա:
Հնչեցվելու են բնապահպանների 15 պահանջները ուղղված ՀՀ իշխանություններին, որոնց թվում`
«Բացել ՀՀ նախագահական պալատի տակի ոսկու հանքը` Բաղրամյան 26 հասցեով, որով կլուծվի ոսկու պետական պահուստային պաշարների խնդիրը, և այդ ոսկով էլ ծայրեծայր ոսկեզօծել Կառավարական տան վրա նոր կառուցվելիք թմբուկը»:






Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Բնության պահպանության միջազգային միությունը, այն որեւէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։
Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագրի գործընկերների տեսակետները։


