Հանքավայրերը Հայաստանում օր օրի շատանում են: Պաշտոնական տվյալներով մոտ 30 մետաղական և 300 հատ ոչ մետաղական հանքայր է բացված: Ընդերքի նոր օրենսգիրքը չի արգելու հանքավայրերի բացել անտառածածկ տարածքներում: Պաշտոնական տվյալներով Հայաստանի ՄԻԱՅՆ 11 տոկոսն է անտառածածկ, միջազգային փորձագետների արբանյակային ուսումնասիրությունների համաձայն` ՄԻԱՅՆ 7 տոկոսը: Անտառածածկ տարածքը շարունակում է օր-օրի նվազել անօրինական ծառահատումների ու ոչ պատշաճ կառավարման ու վերահսկողության հետևանքով: Աղբյուրը` Լենա Նազարյան
Առաջին անգամ հանքի շահագործումը անտառածածկ տարածքում թույլատրվեց Թեղուտի դեպքում: Այլևս ոչ մի բան չի խանգարում կառավարությանը շարունակել այս արատավոր պրակտիկան: Ինչի՞ն ենք սպասում, ինչու՞ ոտքի չենք կանգնում պաշտպանելու մեր բնությունը: Չլինի՞ կարծում ենք որ մեր իշխանությունները պահելու են մեր անտառները, չեն շարունակելու բնական ռեսուրսների անխնա սպառումը ու արտահանումը:





Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Բնության պահպանության միջազգային միությունը, այն որեւէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։
Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագրի գործընկերների տեսակետները։



Pingback: Գնահատված վնասը` 1984թ. գներով | Հայաստանի անտառներ