Թեմաներ
Հայտնել ապօրինի ծառահատման մասին
Ահազանգ ծառահատման մասին- Ծառահատում November 26, 2011
- Գյուլբենկայն փողոցում ծառ են կտրում October 15, 2011
- Ծառահատում Երևանի կենտրոնում September 29, 2011
- Ահազանգում են Բաղրամյան 3ի բնակիչները September 27, 2011
- Ծառահատում Գայի պողոտայում September 26, 2011
-
Վերջին մեկնաբանությունները
Դարձեք մեր ընկերը…
Արխիվ
May 2012 M T W T F S S « Jan 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Author Archives: Reporter_Arm
Փոսեր «Վիշապի կոթողներ» այգում
«Վիշապի կոթողներ» այգու պահպանման համար պայքարողներն այսօր արձանագրեցին իրենց առաջին փոքրիկ հաղթանակը: Այգու սեփականաշնորհված հատվածի ծառերի արմատներն եւ փորված մեծ փոսերը լցվեցին հողով: Ակցիային մասնակցում էին երիտասարդ բնապահպանները։
Սյունիքի Վարդավանք գյուղի անտառամերձ տարածքի հրդեհը մարվել է
Միայն երրորդ օրը փրկարարներին ու հրշեջներին հաջողվեց մարել Սյունիքի Վարդավանք գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը։ Մոտավոր հաշվարկներով վառվել է 20 հա անտառածածկույթ՝ թփեր, ծառեր, չոր կոճղեր։ Սյունիքի փրկարար ծառայության պետ Արթուր Հարությունյանի խոսքով, կանաչ ծածկույթը չի այրվել։
Լոռվա անտառներում հրդեհները մարելու համար պահանջվել է բանակի օգնությունը
Երեկ գիշերվանից հրդեհ է բռնկվել Լոռիի 3 հատվածների՝ Սպիտակի, Լեռնաջուրի, Գուգարքի անտառային տարածքներում:
Վանաձորում այրվել է 14 հա տարածք
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մերձակա անտառներում բռնկված հրդեհները շարունակվում են արդեն երեք օր: Այս տեղեկությունը ճշտելու համար hra.am-ը դիմեց Արատակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ հայտնեցին՝ ահազանգը ստացվել է նոյեմբերի 10-ին ժամը 12.33-ին Գուգարքի անտառ¬տնտեսության տնօրեն Ա.Մխիթարյանից: Նա … Continue reading
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը դիմում է Երեւանի ավագանու անդամներին
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հրապարակային նամակը` Երևանի ավագանու անդամներին։
«02»-ը ներկայացնում է 2010-ի անտառհատումների դեպքերը
ՀՀ ոստիկանության «02» շաբաթերթը 2010թ.-ի առաջին 9 ամսիներին զանգվածային անտառհատումների վերաբերյալ հոդված է տպագրել։ «Ապօրինի ծառահատումներով «առաջնությունը» անտառաշատ Լոռվա մարզինն է։ Բացահայտումների թվով նույնպես առաջին տեղում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններն են»,- ասվում է հոդվածում։
Posted in Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ
Tagged անտառհատում, ոստիկանություն, Ծառահատում, Police
Leave a comment
Անցած շաբաթում շրջակա միջավայրին պատճառվել է 2 մլն դրամից ավելի վնաս
Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 25-29-ին ստուգումների արդյունքում կայացվել է 22 վարչական որոշում 2.03 մլն. դրամ գումարով եւ հաշվարկվել է 0.15 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
«Հետք». Այս տարի Սյունիքում անտառահատման 5 դեպք է հայտնաբերվել
Սյունիքում ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման 5 դեպք է արձանագրվել, որի հասցրած վնասը կազմել է 177 հազար դրամ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանի փոխանցմամբ` բնությանը հասցված ընդհանուր վնասի չափը փոխհատուցվել … Continue reading
«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնություն. Ո՞վ է Ռուզաննա Բեգլարյանը
«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված մի տեղեկանք, որտեղ նշվում է, որ «Ուսանողական» այգում գտնվող նախկին “Елки-палки” սրճարանի փոխարեն կառուցվող շինարարական օբյեկտը պատկանում է «Արմեն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը 2009թ.-ի սեպտեմբեր ամսից վեր … Continue reading
Posted in Հայտարարություններ
Tagged Մենք ենք այս քաղաքի տերը, Ուսանողական այգի, Երեւան, քաղաքապետարան
1 Comment





Այս կայքը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Բնության պահպանության միջազգային միությունը, այն որեւէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։
Արտահայտված տեսակետները պարտադիր չէ որ արտահայտեն ծրագրի գործընկերների տեսակետները։


